Ժողովրդավարությունը, որպես հասկացություն, պետք է բաժանել երկու տիպի` ժողովրդավարությունը (democracy) որպես արժեք և քաղաքակրթական ընտրություն, հաշտության և ներդաշնակ հասարակարգ կառուցելու միջոց, և ժողովրդավարությունը (soft power) որպես գործիք փափուկ միջոցներով քո նպատակները այլ երկրներում և ժողովուրդների մեջ իրագործելու համար։
Եթե խոսելու լինենք ժողովրդավարության արևմտյան մոդելի մասին, ապա այն հենց այս երկուսի համադրումն է` սեփական երկրում ժողովրդավարությունը (democracy) որպես արժեք և քաղաքակրթական ընտրություն, հաշտության և ներդաշնակ հասարակարգ կառուցելու միջոց, և արտասահմանում` ժողովրդավարությունը (soft power) որպես գործիք փափուկ միջոցներով կայսերական նպատակներ իրագործելու համար։
Ու այս դեպքում պետք է պարզապես ասել. «Ժողովրդավարությունը լավ է, երբ այն կիրառողը դու ես»:
Արա Պողոսյան